«Քոչարյանի կալանավորման գործը նոր քննության են ուղարկո՞ւմ». Պաշտպանական թիմն անդրադարձել է հրապարակմանը


«Քոչարյանի կալանավորման գործը նոր քննության են ուղարկո՞ւմ». Պաշտպանական թիմն անդրադարձել է հրապարակմանը

  • 09-11-2018 13:36:50   | Հայաստան  |  Իրավունք

Այսօր «ժողովուրդ» օրաթերթում հրապարակված՝ «Քոչարյանի կալանավորման գործը նոր քննության են ուղարկո՞ւմ» վերտառությամբ հոդվածում,  լրատվամիջոցն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորման որոշումը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից անձեռնմխելիության հիմքով վերացնելու և այս որոշումը Վճռաբեկ դատարան պաշտպանական կողմի բողոքարկելու հարցին:
 
Նշենք, որ ՀՀ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13֊֊ին վերացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումն՝ անձեռնմխելիության հիմքով: Ինչպես մեղադրանքի կողմն այնպես էլ պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանի այս որոշումը բողոքարկել են Վճռաբեկ դատարան և  բողոքները Վճռաբեկ դատարանը  վարույթ է ընդունել սեպտեմբերի 19-ին:
 
Վճռաբեկ դատարան բերված Դատախազության բողոքը վերաբերում է միայն անձեռնմխելիության հիմքին: Ինչ վերաբերում է պաշտպանական կողմին, ապա ի հավելումն  անձեռնմխելիության հիմքին՝  Վերաքննիչ դատարան էին ներկայացվել նաև այլ, ոչ պակաս կարևոր հիմնավորումներ,  որոնց Վերաքննիչ դատարանը չէր անդրադարձել, և այդ պատճառով բերվել էր Վճռաբեկ բողոք:
 
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ՝  Վճռաբեկ դատարանում բողոքի քննության վերաբերյալ  պաշտոնական տեղեկատվություն չի ստացվել: Այլ տեղեկություններ լինելու դեպքում լրացուցիչ կտեղեկացնենք:
 
 
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմ:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play