Արցախի ԱԳՆ և Լիբանանի Հայկազյան համալսարանի միջև ստորագրվել է Համագործակցության մասին հուշագիր


Արցախի ԱԳՆ և Լիբանանի Հայկազյան համալսարանի միջև ստորագրվել է Համագործակցության մասին հուշագիր

  • 14-11-2018 13:33:22   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Նոյեմբերի 14-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայկազյան համալսարանի (ք. Բեյրութ, Լիբանան) միջև ստորագրվել է Համագործակցության մասին հուշագիր։

ԱԳՆ անունից հուշագիրը ստորագրել է ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, իսկ Հայկազյան համալսարանի անունից՝ համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանը։

Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվել են, մասնավորապես, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Լիբանանի Հայկազյան համալսարանում ԱԳՆ աշխատակիցների վերապատրաստումը՝ նպաստելու Արցախի դիվանագետների մասնագիտական հմտությունների զարգացմանը։

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play