Նոյեմբերի 11-ից 17-ը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց


Նոյեմբերի 11-ից 17-ը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց

  • 17-11-2018 13:13:27   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Նոյեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:
 
ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Քաղաքական