Բոլորը վախենում են, քծնում են իշխանություններին, ՀՀԿ-ի ընտրազանգվածը կլինի ինտելեկտուալ հատվածը. Սամվել Նիկոյան.Tert.am

17-11-2018 13:26:06   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Tert.am  Ամենալավ ընդդիմությունը կարող է լինել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ ավելացնելով, որ ունեն մեծ ռեսուրս, ժողովրդի մոտ իրենց մասնակցության պահանջ կա և ակնկալում են երկրորդ ուժը լինել խորհրդարանում։
 


«Եթե ուշադիր լինեք քաղաքական դաշտը հետևյալ դասավորությունն ունի. բոլորը հարվածում են ՀՀԿ-ին, այդպես չի լինում, ընդդիմությունը ընդդիմությանը չի հարվածում, մի մասը քծնում է, մի մասը վախենում է իշխանություններից: Բոլորի համար պարզ է, որ այսօրվա գործող իշխանություններին միակ իրական ընդդիմությունը ՀՀԿ-ն է»,- շեշտեց նա: 
 
Սամվել Նիկոյանն ասաց, որ ժողովրդի հետ շփվում են և իրենց համար հասկանալի է, որ կա երկրում տիրող իրավիճակով մտահոգ հատված: 
 
«ՀՀԿ-ի հենարանը ընտրական պրոցեսներում միանշանակ ժողովրդի այն հատվածն է, ովքեր մտահոգ են, չեն եղել էյֆորիայի մեջ կամ կարողացել են դուրս գալ և ինքնուրույն որոշումներ կայացնել: Մեր ընտրողները, մեր հենարանը ինտելեկտուալ, մտահոգ ինքնուրույն մտածող քաղաքացիներն են, իսկ նրանք բավականին շատ են»,- նկատեց նա:
 
Սամվել Նիկոյանը շեշտեց, որ ուշադրության կենտրոնում են պահելու ժողովրդին անհանգստացնող հարցերը:  «Մենք ուշադիր ենք լինելու արտաքին քաղաքական հարցերին, ղարաբաղյան հարցին, մեր երկրի համար արժեհամակարգային հարցերին ու մեր տեսակետներն անպայման հայտնելու ենք: Այս ամբողջ ժամանակահատվածը ցույց տվեց, որ դրա անհրաժեշտությունը կա: Մենք կարծում ենք, որ մենք ասելիք ունենք, մեր փորձը, գիտելիքները և հմտությունը անհրաժեշտ է մեր ժողովրդին և, ինչու ոչ, մեր իշխանություններին»,– ասաց Սամվել Նիկոյանը։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1067 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար