Բացահայտվել է Աստղաձոր գյուղում կատարված դանակահարությունը. խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփանման չորացված զանգված (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

17-11-2018 14:15:55   | Հայաստան  |  Իրավունք
Նոյեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում դանակահարություն էր եղել: Տուժողը 35-ամյա մի տղամարդ էր:
Կատարվածի հանգամանքները պարզելու և դանակահարողին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Գեղարքունիքի մարզայինվարչության, Մարտունու բաժնի և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 15-ին, ժամը 3-ին, Աստղաձորի 9-րդ փողոցում, իր մոտ եղած ծալովի դնակաով տուժողին վնասվածքներ է հասցրել նույն գյուղի բնակիչ՝ 43-ամյա Աղաբեկ Հ.-ն:
 


Նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով, և Աղաբեկ Հ.-ն ձերբակալվել է:
Նախաքննության ընթացքում խուզարկվել է նրա բնակարանն ու օժանդակ շինությունները, որտեղից հայտնաբերվել են տարբեր տարաներում պահվող կանեփանման չորացված զանգվածներ;
Նշանակվել են դատաքիմիական և դատաբուսաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 943 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար