Ոստիկանության 6-րդ վարչությունը Aysor.am-ի խմբագրությունում էր (լուսանկարներ)

20-11-2018 14:10:43   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Այսօր առավոտյան ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները այցելել են Аysor.am կայքի խմբագրություն և ներկայացրել գրություն, որով խնդրում էին տրամադրել «02.11.2018 թվականին «Այսօր» լրատվական ծառայությանը Սիլվա Համբարձումյանի կողմից տրված հարցազրույցի տեսաձայնագրության օրինակը»:
 

Ոստիկաններին փոխանցած պատասխան նամակում Ауsor.am-ը գրել է, որ ոստիկանության գրության մեջ մատնանշած օրը՝ նոյեմբերի 2-ին, գործարար Սիլվա Համբարձումյանը ոչ թե հարցազրույց է տվել Aysor.am կայքին, այլև մամուլի ասուլիս էր հրավիրել «Հայացք» մամուլի ակումբում, որին մասնակցել են մի քանի տասնյակ լրատվամիջոցներ:
 
Համբարձումյանի ասուլիսը լուսաբանել են գրեթե բոլոր լրատվամիջոցները, իսկ տեսագրությունը հասանելի է google որոնողական համակարգում: 
 
Ներկայացնում ենք ոստիկանների՝ Аysor.am-ի խմբագրություն բերած գրությունն ու Аysor.am կայքի խմբագրության պատասխանը:
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 570 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար