ԿԸՀ-ն սահմանել է հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը

20-11-2018 14:31:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը: Համաձայն ԿԸՀ սահմանած կարգի՝ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով: 
Ըստ ԿԸՀ սահմանած կարգի` նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվում է ժամը 19:30-ից:
 


Հանրային ռադիոյով եթերաժամ կտրամադրվի ժամը 13:30-ից և ժամը 19:45-ից։ 
Տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով` նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, բայց ոչ ավելի, քան 30 րոպե։ 
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությանը, դաշինքին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 30 րոպե անվճար և մինչև 60 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
1) նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ (6 օր)՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով.
2) դեկտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ (6 օր)՝ օրը 3 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով։
Հանրային ռադիոն ընտրություններին մասնակցող կուսակցությանը, դաշինքին տրամադրում է 60 րոպե անվճար և մինչև 90 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
1) նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ (6 oր)՝ օրական երկու անգամ` 2-ական րոպե անվճար և մինչև 3-ական րոպե վճարովի հիմունքներով. 
2) դեկտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ (3 օր)՝ օրական երկու անգամ`  3-ական րոպե անվճար և մինչև 4-ական րոպե վճարովի հիմունքներով. 
3) դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ (3 օր)՝ օրական երկու անգամ` 3-ական րոպե անվճար և մինչև 5-ական րոպե վճարովի հիմունքներով։ 
Նիստի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ սահմանել է նաև ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը:
 
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է նաև, որ ԿԸՀ  համացանցային կայքում՝ <<ՀՀ ընտրողների ռեգիստր>> բաժնում, որոնման հնարավորությամբ տեղադրված են ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակները: ԿԸՀ կայքում զետեղված ընտրողների ռեգիստրը հնարավություն է տալիս նաև ստանալու տեղեկատվություն` ընտրական տեղամասերի և միևնույն հասցեում հաշվառված բոլոր ընտրողների վերաբերյալ:
 
ԿԸՀ մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 408 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար