Արտյոմ Մխոյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

20-11-2018 16:51:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության տարածքային պատվիրակ Վալերիա Գեմելլոյին և պաշտպանական բաժնի համակարգող Զուրաբ Բուրդուլիին:
 


 ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ  հանդիպման ընթացքում քննարկվեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ 2018 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ ԱՆ քրեակատարողական  հիմնարկներում գործող տեսազանգի համակարգի կիրառման արդյունավետությունը և դրա բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք առավել արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ համարվեց ընդունել հատկապես տեսազանգից օգտվող ազատազրկված անձանց կարծիքները և առաջարկները:
 
Անդրադարձան նաև 2018թ.-ի նոյեմբերի 6-ից Հայաստանի Հանրապետությունում գործող համաներմանը, դրա կիրառման գործընթացին մասնավորապես  օտարերկրյա ազատազրկված անձանց նկատմամբ: Զուգահեռ քննարկվեցին քրեակատարողական հիմնարկներն օտարալեզու գրականությամբ համալրելու հնարավոր ուղիները:
 
Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները պատրաստակամություն հայտնեցին երկկողմ համագործակցության, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության կողմից առաջարկվելիք նախագծերի իրականացման համար:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 401 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար