Անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները

20-11-2018 18:12:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Նոյեմբերի 19-ից 20-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ, քհծ 1-ին դասի պետական խորհրդական Լևոն Այվազյանի և ԳԴՀ պաշտպանության նախարարության Միջազգային անվտանգության քաղաքականության և երկկողմ հարաբերությունների վարչության պետ, ԳԴՀ ՌԾՈՒ  1-ին կարգի կապիտան Աքսել Ռիշտաուի համանախագահությամբ անցկացվել են 10-րդ հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ներկայացվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների դիրքորոշումները անվտանգությանն ու պաշտպանությանն առնչվող միջազգային զարգացումների վերաբերյալ: 
 
Լևոն Այվազյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և առկա խնդիրները, պաշտպանական քաղաքականության մոտեցումները դրանց կարգավորման ուղղությամբ:
Գերմանական կողմն իր հերթին ներկայացրել է եվրատլանտյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, առկա սպառնալիքները և տարածաշրջանի երկրների մոտեցումները: 
Քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում հայ-գերմանական երկկողմ համագործակցության ծրագրերը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակներում բազմակող ձևաչափերով համագործակցության հեռանկարները:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 417 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար