Քննարկվել են Արցախի հետ գործակցության շրջանակներն ընդլայնելու առնչվող հարցեր

20-11-2018 18:30:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը նոյեմբերի 20-ին ընդունեց Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Տիգրան Թորոսյանին և նախարարության տրանսպորտի վարչության պետ Արայիկ Պողոսյանին։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ երկու հայկական պետությունների միջև ստորագրված համագործակցության հուշագրի մի շարք դրույթներին, գործակցության շրջանակներն ընդլայնելու գործնական քայլերին։
 
Քննարկվեցին միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներին, տաքսի ծառայություններին, մեքենաների տեխզննությանը, ավտոկայանների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։
 
Արմեն Փամբուխչյանը  արցախցի գործընկերներին ներկայացրեց նաև փոխադրումների ոլորտում Հայաստանի վերջին շրջանի փորձը, մանրամասնեց միասնական երթուղային ցանցի, միասնական օպերատորի ծրագրի ներդրման հետ կապված մի շարք հարցեր։ Քննարկվեց դրանք Արցախում ևս կիրառելու հնարավորությունները։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 424 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար