Քրտնաջան և թափանցիկ աշխատանք` բնակչության հետ. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

21-11-2018 10:15:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Կարեն Հակոբյանին: 
 
Շնորհակալություն հայտնելով գործող աշխատակազմին մինչ այժմ կատարած աշխատանքի համար՝ քաղաքապետը միևնույն ժամանակ խոսել է բազմաթիվ խնդիրների մասին՝ ապօրինի շինարարարություն, կանաչապատում, անվտանգ երթևեկության կազմակերպմանն ուղղված աշխատանք և այլն, խնդիրներ, որոնք կուտակվել են այս տարիների ընթացքում: Որպես ամենացայտուն օրինակ՝ քաղաքապետը մատնացույց է արել փաստը, որ հենց վարչական շրջանի աշխատակազմի շենքի դիմաց փաստացի անօրինական ավտոկայանատեղի է գործում, որտեղ մուտք գործելու համար մեքենաները որոշ տարածություն հետիոտնային երթևեկելի հատվածով են անցնում: 
«Մենք  չենք կարող օրինականություն պահանջել քաղաքացիներից, եթե մենք ինքներս խախտում ենք օրենքը, անհարմարություն ստեղծում քաղաքացիների համար և խաթարում ենք նրանց անվտանգ երթևեկությունը», - ասել է քաղաքապետը՝ կարգադրելով անհապաղ վերացնել անօրինական կայանման դեպքերը: 
Դիմելով վարչական շրջանի նորանշանակ ղեկավարին ու աշխատակազմին՝ Հայկ Մարությանն ընդգծել է նաև, որ բնակչության հետ ամենօրյա շփումներում ակնկալում է քրտնաջան աշխատանք և թափանցիկ գործելաոճ: 
«Այսօր այն պահն է, որ պետք է առավելագույն եռանդով աշխատենք: Քաղաքի խնդիրներն այնքան շատ են, որ պետք է աշխատել մեծ լարումով՝ հասնելու համար այն զրոյական կետին, որտեղից նոր պետք է շարունակենք վերընթաց զարգացումը», - ասել է քաղաքապետը: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 331 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար