Վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը հանդիպել է menu.am-ի համահիմնադիրի հետ


Վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը հանդիպել է menu.am-ի համահիմնադիրի հետ

  • 21-11-2018 09:43:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանն այսօր հանդիպել է հայկական «Մենյու.էյեմ» (menu.am) ընկերության համահիմնադիր Վահան Քերոբյանի հետ: 
Քննարկվել են ընկերության գործունեությանն առնչվող հարցեր, Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը խոչընդոտող խնդիրներ, որոնք  ներկայացրել է Վահան Քերոբյանը:
 
Մեսրոպ Պապիկյանը համաձայնել է, որ ՏՏ ոլորտի նպաստավոր գործունեության համար պետք է ձևավորվի օրենսդրական կայուն և ճկուն դաշտ, ինչի շնորհիվ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կզարգանա առավել արագ, իսկ ներդրումային հիմնադրամների գործունեությունը ՀՀ-ում կդառնա ավելի նպաստավոր:
Զրուցակիցները քննարկել են բիզնես միջավայրին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում` հարկային և օրենսդրական, որոնք առնչվում են menu.am-ին և ընդհանուր ՏՏ ոլորտին:
Մեսրոպ Պապիկյանը կարևորել է գործարարության զարգացմանն ուղղված քայլերն ու պարտավորվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մատնանշած խնդիրներն ուսումնասիրել, քննարկումներ անցկացնել համապատասխան մարմինների հետ, ուսումնասիրել միջազգային փորձը և դրա հիման վրա մշակել օրենսդրական համապատասխան կարգավորումներ և քայլեր ձեռնարկել ոլորտին արտոնություններ տրամադրելու, հարկային և օրենսդրական դաշտում հնարավոր փոփոխությունների շնորհիվ ոլորտի գործունեությունը առավել արդյունավետ դարձնելու և միջազգային ընկերությունների ներգրավվածությունը մեծացնելու ուղղությամբ:
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև համապատասխան օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանում գործող ոչ ռեզիդենտ ընկերություններին հարկային դաշտ բերելու հնարավորություններն ու մեխանիզմները:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն