Տեսեք ինչ եմ բերելու դրանց գլխին.Արթիկի քաղաքապետը` Նիկոլ Փաշինյանի թիմի հասցեին


Տեսեք ինչ եմ բերելու դրանց գլխին.Արթիկի քաղաքապետը` Նիկոլ Փաշինյանի թիմի հասցեին

  • 21-11-2018 12:23:55   | Շիրակի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

hzham.am Նախընտրական Շիրակի մարզում, ըստ ազգաբնակչության, ԱԺ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի ակտիվիստներից  ամենաանհանգիստը  ՔՊ-ականներն են։ Լարվել են ՔՊ ռեյտինգային թեկնածուներից մարզպետ Կարեն Սարուխանյանի եւ փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանի հարաբերությունները։
 
Ըստ մեր աղբյուրների, Սոֆիա Հովսեփյանը պայքարում է բավարար քվեներ ապահովվելու իր՝ ԱԺ-ում հայտնվելու համար: Բանն այն է, որ բազմախնդիր Շիրակի մարզում աշխատելը հոգնեցրել է Սոֆիային։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, «լաչառ աղջիկ» մականունը ձեռք բերած  փոխմարզպետ Սոֆիան, օր-օրի լուրջ խնդիրներ է առաջացնում մարզպետի համար։ Մարզում խոսում են, որ Կարեն Սարուխանյանը,  ճարահատյալ սուրհանդակներ է ուղարկում գյուղապետարաններ՝ հորդորելով, որ դեկտեմբերի 9-ին իր համար ձայներ ապահովվեն։
 
Իսկ նախընտրական Արթիկում, ինչպես բնակիչներն են նշում, յուրաքանչյուր անհատ ինքնանպատակ դարձել է ՔՊ-ական, ու այս օրերին սրանք անգլուխ ձիավորների նման վազում են իրենք էլ չիմանալով թե ինչի համար, կամ ում են ծառայում։ Ու այնքան են տարված այդ մրցավազքով, որ չեն էլ նկատում, թե ինչպես են իրենց կուսակից ընկերներին ընդդիմանում՝ քաղաքային մթնոլորտը քաոսի վերածելով։
 
Ավելի անհարմար վիճակում է հայտնվել Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը, ով հեղափոխության ֆոնին բազում անգամներ իր քայլը  կատարեց ՔՊ-ում տեղավորվելու համար, սակայն ինչպես մեր աղբյուրներն են նշում, քաղաքագլխի ջանքերը ցանկալի պտուղներ չտվեցին։ Արթիկցիները պատմում են, որ մերժված քաղաքապետը  մտերմների շրջանում սկսել է հոխորտալ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի հասցեին, ասելով.
 
-Սպասեք տեսեք ինչ եմ բերելու դրանց գլխին ընտրություններին,-ասել է Մ․ Վարագյանը։
 
Քաղաքապետի գործը ավելի է բարդացել, քանի որ լուրեր են պտտվում, որ նախկինում իր յուրային անկուսակցական  փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանը՝ «Շակալը», ընտրություններին սատարելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։
 
Ի դեպ մարզի ՀՀԿ-ական վարկանշային թեկնածուներից է քաղաքապետի երբոր՝ Մանվել Վարագյանի որդին՝ Վահագն Վարագյանը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը