Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ ձյան տեսքով.ԱԻՆ


Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ ձյան տեսքով.ԱԻՆ

  • 21-11-2018 15:07:26   | Հայաստան  |  Հասարակություն

Նոյեմբերի 21-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով:
Քամին՝ արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 24-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-5 աստիճանով:
 
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 21-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը սպասվում է անձրև:
 
Երևան քաղաքի նոյեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
• Օդի առավելագույն ջերմաստիճան`            21.50C (1995 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               -7.00C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`            5.40C
 
Նոյյան տապան  -   Հասարակություն