Սերբական «Սպազմալգոն» դեղի շրջանառությունը դադարեցվել է. ԱՆ


Սերբական «Սպազմալգոն» դեղի շրջանառությունը դադարեցվել է. ԱՆ

  • 21-11-2018 16:24:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել  է Սերբիայի «Զդրավլե» դեղագործական ընկերության արտադրության «Սպազմալգոն, դեղահատեր, 500մգ+5մգ+0,1 մգ, բլիստերում 50/5×10/)» 1801800 սերիայի (պիտանիության ժամկետ` 12.2019թ.) դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
 
Հայտնաբերված դեղը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում:
 
Նշված դեղը ներկրող դեղագործական կազմակերպությանը հանձնարարվել է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքել առկա խմբաքանակները։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն