Նոյեմբերի 20-ից 21-ը բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7 դեպք.Ոստիկանություն


Նոյեմբերի 20-ից 21-ը բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7 դեպք.Ոստիկանություն

  • 21-11-2018 16:21:42   | Հայաստան  |  Հասարակություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 20-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 40 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 6, բնակարանային գողության 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, կողոպուտի, անձնական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի, ծեծի և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության 2-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության ու անձնագրի ոչնչացման 1-ական դեպք։
 
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, ինքնակամ ներկայացել է 4-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7 դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն