Չեմ ուզում հավատալ, որ Սեֆիլյանը կարող էր մորս հասցեին նման բան ասել.Սյուզան Սիմոնյանի դուստրը հերքել է մոր ինքնասպանության լուրը.(ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Չեմ ուզում հավատալ, որ Սեֆիլյանը կարող էր մորս հասցեին նման բան ասել.Սյուզան Սիմոնյանի դուստրը հերքել է մոր ինքնասպանության լուրը.(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 21-11-2018 17:00:02   | Հայաստան  |  Քաղաքական



Այսօր լրատվականներից մեկում կարդացի մորս ինքնասպանության մասին, երբ նրա կողքին խնամում էի իրեն։ Իր համակարգչում գտա այս նյութը և որոշեցի տեղադրել այն, որպեսզի դուք՝ նրա ընթերցողները ավելի լավ ճանաչեք նրան և հասկանաք, որ իմ մամայի նման կանայք ինքնասպան չեն լինում, այլ համառորեն գնում են իրենց երազանքի ետևից անցնելով տարատեսակ և անհաղթահարելի խոչնդոտներ։
 
Տեղեկացնում եմ ձեզ, որ մորս առողջությունը կտրուկ վատացել է հենց Արայիկ Խանդոյանի թաղման արարողության ժամանակ և նրան երկու օրից տեղափոխել ենք հիվանդանոց։ Բուժվել է Առաջին հիվանդանոցում և այժմ էլ բուժվում է տանը։ Նրա առողջությունը քայքայվել է այս տարիների ընթացքում, անքուն գիշերների և լարված աշխատանքի արդյունքում։ Բժիշկները ախտորոշել են «երկար ժամանակ սթրեսի տակ գտնվելու հետևանք»։ 
Մայրս ուժեղ կին է, և այս փորձությունը վստահ ենք կհաղթահարի։ Ինչ վերաբերում է հոդվածում տեղ գտած Ժիրայր Սեֆիլյանից արված մեջբերմանը, ապա դա բացառվում է, քանի որ մայրս միշտ եղել է նրա անդավաճան զինակիցը և ընկերը։ Մայրս միշտ իր ընտանիքն ու անձնականը երկրորդական է դասել պայքարից, որում նա եղել է երկար ու ձիգ տարիներ։ Ես չգիտեմ և չեմ ուզում հավատալ, որ Սեֆիլյանը կարող էր մորս հասցեին նման բան ասել։ Բայց եթե իսկապես ասել է, ապա դա հարիր չէ հերոսին։ Իսկ եթե չի ասել, ապա դա զրպարտություն է հերոսի նկատմամբ այս տեղեկատվական պատերազմում։ 
Լսե՛ք մորս ուղերձը, որը ուղղված է ողջ հայությանը, անկախ նրանից, որ այս ելույթը նա նվիրել է սյունեցիներին։ Լսեք նրա երազանքները, որոնց համար նա պայքարում էր այսքան տարի։ Հավատացած եմ, որ դրանք ձեր բոլորի սրտի ու հոգու միջով են անցնելու և դրանք նաև ձեր երազանքներն են։ Եվ իմացեք, որ հոգով ուժեղները ինքնասպան չեն լինում։
Արդեն երկու ժամ է մարդիկ զանգում են անհանգստացած՝ համացանցում տարածված նյութի պատճառով։ Դա է պատճառը, որ մորս թույլտվությունը ստանալուց հետո, ես որոշեցի սա գրել։
 
Մանե Սիմոնյան
 
Սյուզան Սիմոնյան

«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի պատասխանատու, «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամ 

 

 

 

 

 
Նոյյան տապան  -   Քաղաքական