Քաղաքապետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին


Քաղաքապետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին

  • 21-11-2018 17:44:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Միավորյալ ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին: 
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը գոհունակություն է հայտնել Երևանի և ՄԱԶԾ միջև ակտիվ համագործակցության ընթացքից ու արդյունքներից: Հայկ Մարությանը նշել է, որ քաղաքապետարանն այսուհետ էլ պատրաստակամ է համագործակցության համար՝ այն հույսով, որ իրականացվող ծրագրերը կլինեն շարունակական։
 
ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչն իր հերթին վերահաստատել է քաղաքի հետ սերտ համագործակցության առկայությունը: Շոմբի Շարփը նշել է, որ ՄԱԶԾ և Երևանի միջև համագործակցությունը տեսանելի է բառի բուն իմաստով՝ Ծրագրի աջակցությամբ Երևանի մի քանի փողոցներում ներդրվել են լուսավորության ժամանակակից համակարգեր, որոնց շնորհիվ հնարավոր է խնայել 60% ավելի էներգիա և նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները։ Բացի այդ, ՄԱԶԾ-ն աջակցություն է ցուցաբերել՝ Երևանի մի շարք հանրային և բնակելի շենքերում էներգիայի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ 
Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհի օգտագործմամբ Երևանի ենթակայության հանրային շենքերում համատեղ համաֆինանսավորմամբ իրականացվում է էներգետիկ արդյունավետության բարձրացման ծրագիր: Մոտ օրերս կբացվի այդ ծրագրով  վերանորոգված Էրեբունի վարչական շրջանի հ.3 մանկապատանեկան կենտրոնը, որի էներգաարդյունավետությունը կավելանա 50%-ով: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն