ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ» միջոցառման շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը ձեռք է բերել պայմանավորվածություններ


ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ» միջոցառման շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը ձեռք է բերել պայմանավորվածություններ

  • 21-11-2018 18:40:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Նոյեմբերի 19-ից 21-ը Փարիզում կայացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) «Եվրասիական շաբաթ» ամենամյա միջոցառումը։ Միջոցառմանը մասնակցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանի գլխավորած պատվիրակությունը։
Բացի ՏՀԶԿ անդամ երկրների պատվիրակություններից, միջոցառմանը մասնակցել են նաև արևելյան գործընկերության և կենտրոնական Ասիայի երկրների ներկայացուցիչները։ 
 
Նոյեմբերի 19-ին, միջոցառման պաշտոնական բացման օրը, ներկայացվել են մի շարք երկրներում ՏՀԶԿ փորձագետների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքներն ու առաջարկությունները։ Հետազոտությունների առանցքում մասնակից երկրներում ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված ռազմավարությունների, առանձին միջոցառումների, աջակցության ուղղությունների արդյունավետության բացահայտումն էր։
Մասնակից երկրների ներկայացուցիչները նաև փորձի փոխանակման հանդիպում-քննարկումներ են ունեցել։ 
Մինչ միջացառման մեկնարկը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը հանդիպում է ունեցել ՏՀԶԿ Եվրասիայի վարչության ղեկավար Վիլիամ Տոմսոնի հետ և քննարկել մի շարք հարցեր հետագա համագործակցության, ինչպես նաև միջոցառման ընթացքում տարբեր ձևվաչափի հանդիպումներ, քննարկումներ կազմակերպելու հնարավորությունների վերաբերյալ։
Նոյեմբերի 19-ին Հայաստանի պատվիրակության կողմից կազմակերպվել է նաև առանձին քննարկում ՏՀԶԿ և Գերմանիայի Միջազգային Համագործակցության Գործակալության փորձագետների հետ։ Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՏՀԶԿ փորձագետների կողմից ՓՄՁ նոր ռազմավարության մշակման ընթացիկ աշխատանքներին աջակցելու, ինչպես նաև ռազմավարության մոնիթորինգն իրականացնելու հարցում։
ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ» միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 20-ին հայկական պատվիրակությունը կազմակերպել է առանձին հանդիպում-քննարկում ՏՀԶԿ փորձագետների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է Ձեռնարկատիրական հաշտարարի ինստիտուտի ներդրման փորձը տարբեր երկրներում, մասնավորապես՝ Ուկրաինայում և Վրաստանում։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ՏՀԶԿ փորձագետների կողմից հետագայում ստանալ համապատասխան աջակցություն Հայաստանում Հաշտարարի ինստիտուտի կայացման հարցում։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play