Քաղաքապետն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին

30-11--0001 00:00:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչներին, որոնք Երևանում են գտնվում դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները դիտարկելու նպատակով: Քաղաքապետը տեղեկացրել է, որ Երևանում տեղակայված 475 տեղամասային կենտրոններում նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին: Նա ընդգծել է, որ տեղամասային կենտրոնների
գերակշիռ մեծամասնությունում ապահովվել է ներառականությունը: 
«Մենք մեր լիազորությունների շրջանակներում իրականացնելու ենք առավելագույնը՝ ընտրությունները բարձր և պատշաճ մակարդակով կազմակերպելու համար», - նշել է Հայկ Մարությանը: 
 
Քաղաքապետն ասել է, որ կարևորում է միջազգային դիտորդների ներկայությունը ընտրություններին, քանի որ, թեև երկրի իշխանությունները քաղաքական կամք ունեն՝ բացառելու նախկինում տարածում գտած ընտրախախտումները, սակայն դրսից հայացքը կօգնի հայտնաբերել և շտկել հնարավոր տեխնիկական բացթողումները:   
ԵԱՀԿ առաքելության դիտորդ Բոյանա Ժիվկովիչը նշել է, որ Հայաստանում ընտրությունների երկարաժամկետ դիտարկում իրականացնող խմբերի մոտ մեկ քառորդը աշխատելու է Երևանում:
 
ԵԱՀԿ առաքելության անդամները քաղաքապետարանի ներկայացուցիչներից ճշտել են Հայաստանում և մասնավորապես Երևանում հավաքների ազատության իրավունքի իրացման մեխանիզմները, ԿԸՀ և տարածքային հանձնաժողովների հետ տեխնիկական բնույթի հարցերում համագործակցության վերաբերյալ մանրամասները և այլ հարցեր: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 214 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար