Կալիֆորնիայում հրդեհներից տուժածների շրջանում նախնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան
22-11-2018 14:16:07 | ԱՄՆ | Ի՞նչ է գրում մամուլը
Կալիֆորնիայում հրդեհների պատճառով տուժածների շրջանում նախնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան: Աայս մասին տեղեկացրին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությանից:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օկրուգում բնական հրդեհների զոհերի թիվը կազմում Է 86: Հրդեհից զոհվածների ինքնությունը պարզում են ԴՆԹ անալիզի օգնությամբ:
Վերջին տվյալների համաձայն՝ «Քեմպ» հրդեհից Բյութի օկրուգում ամբողջովին այրվել Է ավելի քան 500 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք եւ ոչնչացվել ավելի քան 12 հազար շինություն: Նահանգի անտառտնտեսության եւ հրշեջ պահպանության վարչության տվյալներով՝ կրակի ճարակ է դարձել ավելի քան 10 հազար բնակելի շենք: «Քեմպը» հաջողվել Է արգելափակել 65 տոկոսով: