Կարմիր տանիքների քաղաքում այսօր մեկնարկեցին «Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի եզրափակիչ միջոցառումները


Կարմիր տանիքների քաղաքում այսօր մեկնարկեցին «Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի եզրափակիչ միջոցառումները

  • 23-11-2018 16:31:25   | Հայաստան  |  Մշակույթ

Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի փակման արարողությանն ու եզրափակիչ միջոցառումներին մասնակցելու նպատակով ԱՊՀ երկրներից Գորիս են ժամանել պաշտոնական պատվիրակություններ, մշակութային և ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներ:
 
Ծրագրի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, որի համար հարթակ է ընտրվել Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարածքը: Եզրափակիչ միջոցառումների մեկնարկը տրվեց «Գորիս՝ ավանդական ու ստեղծարար իմ քաղաք» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսով, այնուհետև՝ տեղի ունեցավ մրցանակների հանձնման արարողություն:
 
ԱՊՀ երկրների ժողովուրդների երաժշտության ներքո ավելի ուշ տեղի կունենա «Բրեյք դանս շոու»: Հաջորդիվ տեղի կունենան «Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ամփոփիչ ֆիլմի դիտումը և «Համագործակցության դեբյուտներ» 2018 թվականի մրցանակաբաշխության արարողությունը: Փակման ծրագիրը կեզրափակվի ԱՊՀ էստրադային կատարողների համերգով:
 
«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի փակման միջոցառումներին մասնակցում են ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնկատար Լիլիթ Մակունցը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը, նախարարության աշխատակիցներ, ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, արվեստագետներ, հյուրեր և այլք:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play