«Միլիոնների գողություն իրականացրածները բանակցում են քննչական մարմինների հետ...». Նիկոլ Փաշինյան


«Միլիոնների գողություն իրականացրածները բանակցում են քննչական մարմինների հետ...». Նիկոլ Փաշինյան

  • 26-11-2018 13:02:58   | Հայաստան  |  Քաղաքական

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Թալինում բնակչության հետ նախընտրական հանդիպման ժամանակ անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին: Նրա խոսքով՝ մինչև վերջ գնալու են, արտոնյալներ չեն լինելու:
 
«Ասում են՝ հա դե էն սկզբից բռնեցին, շոու էր էլի, տելեվիզրով ցույց տվեցին, հիմա թաքուն տեղերը պայմանավորվում են: Այ թաքուն տեղերում պայմանավորվածներ և թաքուն տեղերից այդպես էլ դուրս չեկածներ, մեզ ձեր հետ մի շփոթեք, մենք երբեք թաքուն բան չենք արել և չենք անելու»,- ասաց Փաշինյանը:
 
Նա հայտարարեց, որ ժողովրդից գողացված ամեն կոպեկը վերադարձվելու է, և ամեն օր դրա հետ կապված իրադարձություններ են տեղի ունենում:
 
«Այսօր տասնյակ միլիոնների գողություն իրականացրածները, որոնք գիտեն, որ չեն փախնելու, իրենք են իրենց նախաձեռնությամբ սկսում բանակցություն քննչական մարմինների հետ՝ էսքան վերադարձնենք, էս ունեցվաքը վերադարձնենք, էն ունեցվածքը վերադարձնենք: Եվ մենք անպայման մինչև վերջ գնալու ենք: Իսկ թե ում նկատմամբ ներողամիտ լինենք, ում նկատմամբ՝ ոչ, էտ էլ ժողովուրդն ա որոշելու դատարանների վճիռներից հետո»,- ասաց նա:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play