«Չեմ կարծում, որ միմյանց հարվածելով է որոշվում, թե ով է լավագույնը». Մանե Թանդիլյանը՝ Սասուն Միքայելյանի հայտարարության մասին.168.am


«Չեմ կարծում, որ միմյանց հարվածելով է որոշվում, թե ով է լավագույնը». Մանե Թանդիլյանը՝ Սասուն Միքայելյանի հայտարարության մասին.168.am

  • 27-11-2018 12:26:29   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

168.am «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Մանե Թանդիլյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտնի սկանդալային հայտարարությանը:
 
 
«Չեմ հասցրել հետևել, բայց գիտեմ, որ որոշակի փոխհրաձգություն է տեղի ունեցել: Հայաստանում առողջ մթնոլորտի մասին խոսելիս պետք է խոսենք ծրագրերից, իսկ եթե դրանց մասին չենք խոսում, վերածվում է այլ կոնտեքստի: Միևնույն ժամանակ՝ ես չեմ կարծում, որ միմյանց հարվածելով է որոշվում, թե ով է լավագույնը: Կարծում եմ՝ լավագույնը ոչ թե չարյաց փոքրագույնն է, այլ նա է, ով կարողացել է այս ընթացքում քաղաքացիներին ապացուցել, որ նվիրյալ, անձնուրաց, աշխատող քաղաքական գործիչ է: Սա է դեպի իրական քաղաքականություն ճանապարհը»,- ասել է նա:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը