«Ի՞նչ հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ գող: Անձամբ գալու եմ ձեր հետևից, վզներիցդ բռնած դուրս եմ շպրտելու»


«Ի՞նչ հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ գող: Անձամբ գալու եմ ձեր հետևից, վզներիցդ բռնած դուրս եմ շպրտելու»

  • 27-11-2018 12:31:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

lragir.am Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքում նախընտրական հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական գյուղապետերին ու քրեական հեղինակություններին նախազգուշացրեց, որ ընտրական գործընթացների վրա ազդեցություն ունենալու դեպքում կպատժվեն:
 
“Եթե Հայստանում կա գյուղապետ, որը քաղաքացիներին ընտրության կամ այլ առիթով կփորձի վախեցնել, ես անձամբ գալու եմ ձեր հետևից, վզներիցդ բռնած դուրս եմ շպրտելու ձեր կաբինետներից”,- ասաց նա:
 
 
Նիկոլ Փաշինյանը հարցադրում արեց՝ ո՞նց էս երկրում մարդ կա, որը համարձակվում է քաղաքացուն վախեցնել: “Տո այո, բոլորիդ կպառկացնենք ասֆալտներին, բոլորիդ: Էս ովքե՞ր են սրանք, ի՞նչ հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ հաստավիզ, ի՞նչ մուսկուլավոր, բոլորիդ կպառկացնենք ասֆալտներին, և տարիներով վեր չեք կենա էդ ասֆալտների վրայից”,- նախազգուշացրեց նա:
 
Փաշինյանը նշեց, որ ոստիկանությանը հանձնարարում է՝ չփորձի որևէ մեկը թպրտալ: “Չփորձի որևէ հանցավոր տարր, գող կլինի, ավտարիտետ կլինի, պատերով կտանք բոլորիդ, պատերով: Վախեցրել են քաղաքացուն, ովքե՞ր էք դուք, հլա մի հատ ձեր անուն ազգանուններն ասեք, ովքե՞ր եք դուք, ծակերից պիտի դուրս չգաք: Դուք էս փողոցներում չպետք է քայլեք, ձեր տեղը բանտերում ա, ու դուք հայտնվելու եք բանտերում բոլորդ, գողեր, թալանչիներ, ստահակներ”,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
 
Նա նշեց, որ այս ընտրություններում օրենքով գող կլինի, կրիմինալ ավտարիտետ, թե ով,  չպետք է փորձի ժողովրդին որևէ հարկադրանքի ենթարկել:
 
“Հանրապետական կամ այլ կուսակցության գյուղապետեր, նստեք ձեր կաբինետներում ու արեք ձեր ամենօրյա աշխատանքը: Չփորձեք որևէ քաղաքացու ասել, թե նա ում պիտի ընտրի: Քաղաքացին գիտի ում պիտի ընտրի և իր ընտրությունը կկատարի”,- հայտարարեց նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը