ՀՀԿ-անների թալանչի բրիգադը պետք է ուղարկվի պատմության աղբանոցը


ՀՀԿ-անների թալանչի բրիգադը պետք է ուղարկվի պատմության աղբանոցը

  • 27-11-2018 12:35:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

lragir.am Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց, որ Լոռու մարզում քաղաքացիներն իրեն ասել են, որ վախենում են Հանրապետականից: Նա կոչ արեց այսօր չվախենալ որևէ քաղաքական ուժից, քանի որ իշխանությունը պատկանում է  ժողովրդին:
 
“Եթե նրանք նկատի ունեն հանրապետականների պաստառները, որ գիշերվա սատանայի նման մեկ էլ հայտնվում են ճանապարհին սևով, էդ ես կարող եմ հասկանալ: Բայց ժողովուրդ ջան, ապրիլինին տեղի է ունեցել հեղափոխություն, և դեկտեմբերի 9-ին տեղի են ունենալու արատահերթ ընտրություններ: Ի՞նչ է դա նշանակում, մենք այս ողջ ընթացքում մեր կատարած գործողություններով իշխանությունը վերադարձրել ենք ձեզ: Դուք որևէ քաղաքական ուժից վախենալու բան չունեք, քաղաքական ուժերը արդեն ձեզնից պետք է վախենան: Այսօր ՀՀ-ում իշխանությունը 100 տոկոսով վերադարձված է ժողովրդին: Դուք եք որոշելու ամեն ինչ, ով լինի վարչապետ, ով լինի խորհրդարանում, էդ ի՞նչ վախերի մասին եք խոսում”,- ասաց Փաշինյանը:
 
 
Նա հավելեց, որ եթե մարդիկ չեն ուզում ՀՀԿ-ն անցնի խորհրդարան, ուրեմն ոչ մի քվե թող չտան Հանրապետականին:
 
“Եվ իմ կոչն է՝ ոչ մի ձայն Հանրապետական կուսակցությանը, ոչ մի ձայն, որովհետև չի կարելի ներել: Փորձը ցույց է տալիս, որ ինչքան փորձում ենք լարումներ չմտցնել, սիրո և համերաշխության մթնոլորտը տարածել, բայց էլի եմ ասում՝ ոմանք առիթավորվում են դրանից: Եվ այո, այս ընտրություններում կա շատ կոնկրետ պատմական իրողություն, և ՀՀԿ-անների թալանչի բրիգադը պետք է ուղարկվի պատմության աղբանոցը: Ոչ մի ձայն հանրապետականներին: Նրանք ասում են՝ եթե մտահոգված ես, ձայն տուր Հանրապետականին: Ես էլ ասում եմ՝ եթե ազատ ու արժանապատիվ քաղաքացի ես, ձայն չտաս Հանրապետականին: Ես ասում եմ՝ ձայն  չտաք այն ուժերին, որոնք թեկուզ մեկ անգամ փորձել են ընտրակաշառքով ընտրություն հաղթել: Ոչ մի ձայն որևէ ուժի, ով սպառնալիք է կիրառել սեփական ժողովրդի նկատմամբ, ոչ մի ձայն այն ուժերին, որոնք որոշում են կամ մտածում են, որ Հայաստանում կարելի է բռնությամբ ու զենքով որևէ հարց լուծել: Սա էսօրվա իմ ամենամեծ շոկն ա, որ Հայաստանում կա մի քաղաքացի, ով ասում է, որ վախենում է կոռումպացված Հանրապետական իշխանությունից”,- հայտարարեց Փաշինյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը