Երիտասարդ բժիշկների ազգային խորհուրդն աջակցում է Արսեն Թորոսյանին


Երիտասարդ բժիշկների ազգային խորհուրդն աջակցում է Արսեն Թորոսյանին

  • 27-11-2018 14:34:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հիմք ընդունելով վերջին յոթ ամսիների ընթացքում առողջապահության ոլորտում տեղի ունեցող արմատական բարեփոխումները և տեսանելի ապագայում նաև սպասվող ռեֆորմները՝
 
1. Առաջնային օղակում բուժաշխատողների աշխատավարձի բարձրացման,
 
2. Պետական պատվերի առաջին անգամ արդարացի բաշխման, այդ թվում առաջին անգամ մարզային տեղակայման հիվանդանոցներում նույնպես,
 
3. 2019թ. բուժաշխատողների բժշկական ապահովագրության իրականացման,
 
4. Երիտասարդ բժիշկներին կադրային աճի հնարավորության հատկացման,
 
5. Կոնկրետ հիվանդությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ 
պետական աջակցության ֆինանսավորման զգալի ավելացման, օրինակ ուռուցքաբանության ոլորտում,
 
6. Սպիտակ դրամարկղերի մասսայական կիրառմամբ և առողջապահության ոլորտում դեպի զրո կոռուպցիա քաղաքականության իրականացման,
 
7. Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց սպասարկող բժշկական հաստատություններում կատարվող դրական ռեֆորմների և նրանց կենցաղային պայմանների բարելավման աջակցության,
 
8. Բժշկական հաստատությունների տնօրենների մրցույթների անկողմնակալ կազմակերպման,
 
9. 2019թ բուժաշխատողների համար ակնկալվող աշխատավարձերի բարձրացման,
և մի շարք այլ կարևոր ծրագրերի իրականացման և ապագայում իրականացվելու համար՝
 
Երիտասարդ բժիշկների ազգային խորհուրդն իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին, հայտնելով նաև մեր պատրաստակամությունն աջակցելու նրան առաջիկա խորհրդարանական ընտրություններում։
 
 
                                                                Երիտասարդ բժիշկների ազգային խորհուրդ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play