«Մենք» դաշինքը քարոզարշավը շարունակում է Արագածոտնի մարզում. «Արմենպրես»


«Մենք» դաշինքը քարոզարշավը շարունակում է Արագածոտնի մարզում. «Արմենպրես»

  • 27-11-2018 16:41:47   | Արագածոտնի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Մենք» դաշինքը նախընտրական քարոզարշավը շարունակում է Արագածոտնի մարզում:
 
Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, դաշինքի ներկայացուցիչները նոյեմբերի 27-ին հանդիպում ունեցան Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակիչների հետ:
 
Դաշինքի մաս կազմող «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը նախ նշեց, որ իրենց հերոսը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է: «Այսինքն, այն, ինչ մենք ասում ենք, ուղիղ վերաբերվում է քաղաքացու կյանքին: Այն, ինչ մենք ասում ենք և ինչին հետամուտ ենք լինելու,  լինելու է քաղաքացու կյանքի բարելավում»,- ասաց նա:
Խաչատուր Քոքոբելյանը հավելեց, որ շատ են ասում, որ պետք է զարգացնել երկրի արդյունաբերությունը, բարելավել կրթության ոլորտը՝ ընդգծելով, որ իրենք էլ են դա ասում, սակայն նաև ասում են, թե ինչպես են դա անելու: Քոքոբելյանը հավաքվածներին կոչ արեց հերթապահ խոսքերի չհավատալ:
 
 
 
Քոքոբելյանը խոստացավ՝ ընտրությունների արդյունքներով խորհրդարանում նույնիսկ 10 պատգամավոր ունենալու դեպքում ամեն ինչ անելու են, որպեսզի գազի և էլեկտրաէներգիայի սակագները նվազեն՝ շեշտելով, որ դրա հնարավորությունները կան:
 
Նրա գնահատմամբ՝ ՀՀ իշխանությունների քաղաքական կամքի շնորհիվ վերջ է տրվել լուծվել են տնտեսության քվոտավորմանը,  կաշառակերությանը, սակայն չի լուծվել ստվերի հարցը:
 
Խաչատուր Քոքոբելյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում չլուծվող հարց չկա, պարզապես պետք է կամք դրսևորել և լուծում տալ բոլոր խնդիրներին:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play