Եթե չվերադարձնեն կամավոր, կվերադարձնեն հարկադրաբար. Նիկոլ Փաշինյանը սպառնաց բանակից գողություն արածներին


Եթե չվերադարձնեն կամավոր, կվերադարձնեն հարկադրաբար. Նիկոլ Փաշինյանը սպառնաց բանակից գողություն արածներին

  • 27-11-2018 16:43:56   | Լոռու մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

lragir.am Բանակում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունում շատ մեծ քրեական գործ կար հարուցված, այսօր Ստեփանավանում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ պետք է պարզել, թե ովքեր են մատակարարել բանակի սնունդը և ինչ գներով, այն սնունդը, որը Մանվել Գրիգորյանի արջերն էլ էին ուտում ու ժոկ ընկնում:
 
«Իհարկե, մատակարարել են ոչ պատահական անձինք: Եվ հիմա, երբ ոմանք այսօր հիստերիա են բարձրացնում, ես դա կապում եմ դրա հետ, որովհետև ես շատ հստակ ասել եմ, որ բանակի մատակարարման հին մեխանզիմները թույլ չեմ տալու, որ գործեն: Մեկ զգուշացրեցի՝ որակի հարցերը լուծեք, երկու զգուշացրեցի, երեք զգուշացրի, երրորդ անգամից հետո էլ զգուշացնել չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
 
 
Նա ասաց, որ բանակի կոռուպցիոն մեխանիզմներն ամբողջությամբ արմատախիլ է անելու՝ ժողովրդի մանդատը ստանալու պարագայում:
 
«Շատ հստակ ասում եմ՝ մեր առաջնահերթությունը մեր բանակը վերստին տարածաշրջանի ամենամարտունակ բանակ դարձնելն է: Եվ սա մեր կառավարության համար լինելու է բացարձակ առաջնահերթություն: Բայց թող չմտածեն, որ էդ փողերը ով տարել ա, մենք նրանց ասելու ենք՝ ցտեսություն: Ես հիմա շատ ուղիղ ասում եմ՝ պետք ա բերեք վերադարձնեք էդ փողերը»,- հայտարարեց նա:
 
Ըստ Փաշինյանի՝ առաջիկայում բանակի զարգացման գործում մի քանի հարյուր միլիոն, եթե ոչ միլիարդ դոլար պետք է ներդրվի: Եվ այդ գումարների մի հսկայական մասը գողացողները պետք է վերադարձնեն: Եթե չվերադարձնեն կամավոր, կվերադարձնեն հարկադրաբար: «Ժողովրդով կգանք յուրաքանչյուրիդ հետևից ու կոպեկ-կոպեկ կստանանք»,- հայտարարեց Փաշինյանը:
 
Նա հավելեց, որ Հայաստանոմ հաստատաված ոչ մի իշխանության դիքրորոշում ավելի ղարաբաղամետ ու հայամետ չի եղել, քան իր ղեկավարած կառավարության դիրքորոշումն է:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը