«Մարդ կա, որ պարբերաբար վատանում է, մեզ վրա մատ է թափ տալիս. քեզնից վախեցող չկա». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին.168.am


«Մարդ կա, որ պարբերաբար վատանում է, մեզ վրա մատ է թափ տալիս. քեզնից վախեցող չկա». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին.168.am

  • 27-11-2018 18:29:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

168.am «Ինչքան վառն եք դուք, ինչքան պայծառ եք, ինչքան գեղեցիկ, և որոշ մարդկանց լեզուները պտտվում է մեզ ասել՝ սև։ Որտե՞ղ եք տեսել Հայաստանում այսքան պայծառ, խելացի, բանիմաց մարդ՝ մեկ քաղաքական թիմում, այսքան աներես մարդ, որ քաղաքական հարվածներից հետո ոչ միայն չի չքվել, այլ կանգուն է, պայքարում է, և պատրաստ է պատասխանատվություն կրել երկրի համար»,- ՀՀԿ համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
 
 
«Մարդ կա, որ պարբերաբար վատանում է, մեզ վրա մատ է թափ տալիս, արմատախիլ անելու կոչեր է անում։ Հարգելիս, չփորձես վախեցնել հանրապետականներին, այս մարդիկ վախեցողը չեն։ Մեր կուսակցությունն Արցախյան ճակատամարտի առաջին օրերին խրամատ փորելուց չի վախեցել, մեր կուսակցությունը պետականության վերականգնման առաջին տարվանից պատասխանատվությունից չի վախեցել. քեզանից էլ չենք վախենալու»,- ասաց նա։
 
Աշոտյանը նշեց, որ մի կին իրեն գրել է, թե նախկինում ատում էր իրեն, մտածում էր՝ լքելու է ՀՀԿ-ի շարքերը, բայց հասկացել է, որ Աշոտյանն ու իր ընկերները «կարգին մարդիկ են»։
 
«Այսօրվա օրն էլ կանցնի, ընտրություններն էլ կանցնեն, յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է իր մեջ կրի անցյալի, ապագայի և ներկայի դասերը, որոնք մեզ պետք է պետություն կառուցելու ճանապարհին չհեռացնեն հայ մարդուց»,- եզրափակեց նա։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play