«Ինչի՞ էս վատացել, այ ախպեր, մատ ես թափ տալիս ընտրողների վրա. Մատդ կկոտրի հենց էդ ընտրողը». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


«Ինչի՞ էս վատացել, այ ախպեր, մատ ես թափ տալիս ընտրողների վրա. Մատդ կկոտրի հենց էդ ընտրողը». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 28-11-2018 10:37:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ երեկ Լոռու մարզում հնչեցրած Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներով ելույթին: «Ախպեր ջան, սա քուչի բազառ չի, քարոզարշավ ա, գնա ծրագիր ներկայացրու, ինչ ես ժողովրդին հոխորտում՝ Հանրապետականին մի ընտրեք»:
 
Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ գյուղապետերի «վզերից բռնելով դուրս շպրտելու» մասին, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Դու բարոյական ի՞նչ իրավունք ունես գյուղապետերի հետ նման ձևով խոսելու: Ցարի բոգն ես, ինչ ես… Յուրաքանչյուր գյուղապետ ավելի լեգիտիմ է այսօր, քան դու, նրանք ստացել են ժողովրդի ձայնը: Եվ չփորձես լոռեցիների հետ էդ տոնով խոսել: Կընտրես քեզ՝ շնորհավոր: Կընտրեն մեզ՝ թող ընտրեն մեզ: Ինչի՞ էս վատացել, այ ախպեր: Երկրի ղեկավար ես ոչ բարով: Էդ գոռալդ, տվայտանքներդ թողեք, ամոթ ա: Ինչի՞ ես գոռում, ի՞նչ է պատահել, ի՞նչ ես տվել, որ չես կարողանում առնես… Կոնկրետ փաստեր կան կոնկրետ քո երեկվա ելույթներից, որտեղ դու ահաբեկում ես, մատ ես թափ տալիս ընտրողների վրա: Մատդ կկոտրի հենց էդ ընտրողը»:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play