Վիգեն Սարգսյանը բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին


Վիգեն Սարգսյանը բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին

  • 28-11-2018 13:54:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը բանավեճի է հրավիրում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին.
 
Վարչապետի պաշտոնակատար պրն. Ն.Փաշինյանին
 
Հաշվի առնելով, որ արդեն երրորդ օրն է ձեր քարոզարշավը կառուցում եք ժողովուրդը հանրապետականներով վախեցնելու վրա, խորացնելով հասարակությունը սևերի և սպիտակների կիսելու Ձեր արատավոր քաղաքականությունը, ինչպես նաև այն, որ քարոզչության ընթացքում թույլ եք տալիս ամենատգեղ և անվայել ձևով գռեհիկացնել ընտրական գործընթացը, պահպանելով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների 1-ին համարների Հանրայինում կազմակերպվող բանավեճին մասնակցելու հանձնառությունս, այնուամենայնիվ անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ ՀՀԿ – Իմ քայլ ձևաչափով` 1-ին համարների մակարդակով:
 
Առաջարկում եմ բանավեճն անցկացնել երեք հեռուստաալիքներով (հանրային և մեկական Ձեր և իմ ընտրությամբ), երկու հաղորդավարով (մեկական` Ձեր և իմ ընտրությամբ), 4–6 թեմաներով (կեսը Ձեր, կեսն էլ իմ ընտրությամբ), իրար հարցեր ուղելու հնարավորությամբ: Հաշվի առնելով Ձեր գերծանրաբեռնվածությունը` բանավեճի օրվա ընտրությունը թողնում եմ Ձեր հայեցողության:
 
ՀՀԿ 1-ին փոխնախագահ
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play