«Որ մենք նման բան ենք որոշել, ես առաջին անգամ իմացել եմ ՀՀԿ-ից». Նիկոլ Փաշինյան.168.am


«Որ մենք նման բան ենք որոշել, ես առաջին անգամ իմացել եմ ՀՀԿ-ից». Նիկոլ Փաշինյան.168.am

  • 29-11-2018 16:53:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

168.am   «Որևէ որոշում, բնականաբար, չի կարող կայացվել առանց վարչապետի, ու, որ մենք նման բան ենք որոշել, ես առաջին անգամ իմացել եմ ՀՀԿ-ից»,- այսօր Մարտունիում նախընտրական քարոզարշավի հանրահավաքում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ականների հայտարարությանը՝ տրանսֆերտները չհարկելու հարցում կառավարության որոշման մեջ իրենց ավանդի մասին։
 
Ըստ նրա՝ լրագրողներից մեկն իրեն հարց է տվել ՀՀԿ-ի ջրաղացին ջուր լցնելու մասին, սակայն, ինչպես շեշտեց Փաշինյանը, ՀՀԿ-ն պիտի ջրաղաց ունենա, որ մեկն էլ ջուր լցնի ՀՀԿ ջրաղացին.
 
«Ի՜նչ ջրաղաց, նույնիսկ կոֆեաղաց չունի, նույնիսկ էն սև բիբարը, որ աղում են, նույնիսկ դրանից չունի»։
 
Ն.Փաշինյանը հայտարարեց, որ Մարտունին ցույց է տվել, որ ամեն իրավիճակից ելք գտնվում է։ Նա հատուկ խնդրանքով դիմեց արտերկրում, Ռուսաստանում գործունեություն ծավալող մարտունեցի հայրենակիցներին.
 
«Այս ընտրություններում մենք հռչակում ենք տնտեսական հեղափոխություն ու դա անելու գործում ձեր վրա հույս ենք դնում»։
 
Փաշինյանի կարծիքով՝ մարտունեցիները ոչ միայն տներ պետք է կառուցեն, այլև արտադրամասեր, և որևէ մեկը չի խոչընդոտելու, որևէ մեկը ոչ թե 50%, այլ 0.0050% փայ չի մտնելու։ Նա շեշտեց, որ մեր երկրի ճակատին դաջված ամենամեծ խարանը՝ աղքատությունը, պետք է արմատախիլ անեն. «Հայաստանում սոված մարդ պետք է չլինի, դա մեր ամոթն է, նման բան չպետք է լինի»։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play