«Հերթական խախտումը «Իմ քայլը« դաշինքի կողմից». Արմեն Աշոտյան


«Հերթական խախտումը «Իմ քայլը« դաշինքի կողմից». Արմեն Աշոտյան

  • 30-11-2018 13:19:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարները՝ գրելով. «Հերթական խախտումը «Իմ քայլը» դաշինքի կողմից:
 
Նրանց թեկնածուները համատարած ոտնահարում են օրենքը՝ փակցնելով իրենց քարոզչական նյութերը տաքսիների վրա, ինչը արգելված է Ընտրական օրենսգրքով:
 
 
Կոնկրետ այս նկարներում Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանն է:
 
Հրավիրում եմ ԿԸՀ և դիտորդների ուշադությունը:
 
Հ.Գ. Սա էլ հիշեցում օրենքից:
 
Ընտրական օրենսգիրք
Հոդված 21
 
2. Հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են փակցվել միայն`
 
2) ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների (բացառությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առևտրի օբյեկտների), տրանսպորտային միջոցների (բացառությամբ հասարակական տրանսպորտի և տաքսու) վրա կամ դրանց ներսում: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող տարածքում (այդ թվում` պատշգամբներում, պատուհանների վրա և այլն) կամ արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա»:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play