«Իմ քայլը» դաշինիքի մի շարք թեկնածուներ մերժել են ՀՀԿ նախկին «տասովչիկներին». «Ժողովուրդ»


«Իմ քայլը» դաշինիքի մի շարք թեկնածուներ մերժել են ՀՀԿ նախկին «տասովչիկներին». «Ժողովուրդ»

  • 04-12-2018 10:23:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկինում ՀՀ-ում անցկացված ընտրություններում «մեծ դերակատարություն» ունեցած խավը՝ «տասովչիկները», կրիմինալը, թաղային խուժանը, այս օրերին մնացել է անտեր և օտարվել իր հին զբաղմունքից՝ ԱԺ արտահերթ ընտրությունները «կազմակերպելու» գործընթացից: Ավելին` հիմա նրանք նոր «տեր են» որոնում հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շրջապատում:
 
Բանն այն է, որ նրանք չգիտեն՝ ինչ է լինելու իրենց հետագա ճակատագիրը, ով է իրենց տարբեր հարթություններում լինելու երաշխավոր: Եվ դրա համար նրանք հատկապես «Իմ քայլը» դաշինիքի պատգամավորության թեկնածուներին առաջարկում են իրենց ծառայությունները՝ ապահովագրելով ապագան:
Սակայն նույն աղբյուրների պնդմամբ` «Իմ քայլը» դաշինիքի մի շարք թեկնածուներ պարզապես մերժել են ՀՀԿ նախկին «տասովչիկներին»` արգելելով անգամ մտնել շտաբներ»:
 
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play