Գեղարքունիքում լարված վիճակ է. Վարուժան Ավետիսյանը անցել է ձայներ խլելուն. «Ժողովուրդ»


Գեղարքունիքում լարված վիճակ է. Վարուժան Ավետիսյանը անցել է ձայներ խլելուն. «Ժողովուրդ»

  • 04-12-2018 11:18:55   | Գեղարքունինքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
 
«Որքան մոտենում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, այնքան կրքերն ավելի են թեժանում եւ ուժերի ներկայացուցիչները փորձում են իրարից ձայներ խլել: Այդպես է նաեւ Գեղարքունիքի մարզում, որտեղ «Սասնա ծռեր» կուսակցությունից առաջադրված է նաեւ կուսակցության ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը: Լինելով Մարտունի քաղաքից, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նա փորձում է իր համակիրների հետ գործել «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, մարզպետ Գնել Սանոսյանի դեմ, եւ իրավիճակն իսկապես լարված է, նույնիսկ պատճառ են դառնում ներքին վեճերի: Ու սա այն դեպքում, երբ «Սասնա ծռերի» շտաբի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը բազմիցս հայտարարել է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողքին կանգնելու մասին»:
 
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը