Մանվել Գրիգորյանի կինը հրահանգել է չքվեարկել Հակոբ Հակոբյանի օգտին.hraparak.am


Մանվել Գրիգորյանի կինը հրահանգել է չքվեարկել Հակոբ Հակոբյանի օգտին.hraparak.am

  • 05-12-2018 10:51:32   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

hraparak.am Ռազմաճակատ ուղարկված սննդամթերքը յուրացնելու համար կալանավորված Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, օրերս իր մոտ է հավաքել իրենց կողմնակիցներին եւ ասել, որ պետք է ամեն ինչ անել Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) պատգամավոր ընտրվելը թույլ չտալու համար, որովհետեւ ընտրվելու դեպքում Մանվելի՝ ազատության մեջ հայտնվելու համար խոչընդոտներ կստեղծի:
 
Ամիրյանը հրահանգել է քվեարկել ցանկացած թեկնածուի օգտին, բացի Հակոբյանից՝ հավաստիացնելով, որ այդ դեպքում Մանվել Գրիգորյանը մինչեւ ամանորյա տոները կլինի ազատության մեջ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն