Արհեստականորեն գործոն եք դարձնում այն, ինչ արդեն մերժել ենք


Արհեստականորեն գործոն եք դարձնում այն, ինչ արդեն մերժել ենք

  • 05-12-2018 13:23:47   | Հայաստան  |  Քաղաքական

Ինչո՞ւ է հաղթած հեղափոխական ուժն առհասարակ ընդունում ՀՀ քաղաքացու կողմից հեղափոխական ճանապարհով արդեն իսկ մերժված հանրապետականի հետ բանավիճելու առաջարկը:
 
Մի՞թե պարզ չէ, որ դրանով արհեստականորեն գործոն եք դարձնում այն, ինչ արդեն մերժել ենք: Հետևաբար, ո՞ւմ աչքերի ու ականջների համար են այդ բանավեճերը, որ մի բան էլ դեռ քննարկում եք՝ ով հաղթեց, ով պարտվեց: Հաղթել է ՀՀ քաղաքացին, մանդատ է տվել հեղափոխական ուժին, որպեսզի իր իրավունքներն իրացնելու հնարավորություններ ստեղծվեն ու օրենքի առաջ բոլորի հավասարություն հաստատվի:
 
 
Զարուհի Մեջլումյան

«Հետք»-ի լրագրող

 

 

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական