Աշոտյանի կարծիքով` ՀՀԿ-ն այս ընտրություններում հավակնում է տասնյակ հազարավոր ձայների


Աշոտյանի կարծիքով` ՀՀԿ-ն այս ընտրություններում հավակնում է տասնյակ հազարավոր ձայների

  • 06-12-2018 15:14:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Հանրապետական կուսակցության» թեկնածուի կարծիքով` ՀՀԿ-ին հաջողվել է դառնալ այս ընտրապայքարի երկու գլխավոր ուժերից մեկը: ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին հավակնում է առնվազն տասնյակ հազարավոր ձայների:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արմեն Աշոտյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:
 
«Այս ընտրապայքարը ՀՀԿ-ն անց է կացնում ամբողջությամբ համապատասխան այն ռազմավարական ծրագրի, որ ունեինք մինչ ընտրարշավի մեկնարկը: Մեզ հաջողվեց դառնալ ընտրապայքարի գլխավոր երկու ուժերից մեկը: Անկախ այն խոչընդոտներից, որոնց բախվում է ՀՀԿ-ն, կարողանում ենք մեր ասելիքը տեղ հասցնել: Մեզ հաջողվել է բացել հազարավոր մարդկանց աչքերը, կիսել մեր մտահոգությունները, տեղ հասցնել մեր քաղաքական ուղերձները: Մենք հավակնում ենք առնվազն տասնյակ հազարավոր ձայների»,-ասաց Աշոտյանը:
 
Նա նշեց, որ հավակնում են լինել խորհրդարանում որպես սկզբունքային և արմատական ընդդիմություն: Աշոտյանը վստահեցնում է, որ իրենք այն քաղաքական ուժն են, որը չսպասելով ընտրապայքարին, քննադատության է ենթարկել իշխանությանը:
 
Նրա խոսքով` «Հանրապետական կուսակցությունը» այս ընտրապայքարում բազմաթիվ նախընտրական միջոցառումներ է իրականացրել, օգտագործում է բոլոր քարոզչական գործիքները` իրենց ուղերձները տեղ հասցնելու համար: Սակայն Աշոտյանը կասկածի տակ է դնում ընտրությունների արդարությունը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը