«Իմ Քայլը» դաշինքի թիվ 1 թեկնածու Դավիթ Առուշանյանն ամփոփեց իր նախընտրական քարոզարշավի ընթացքը


«Իմ Քայլը» դաշինքի թիվ 1 թեկնածու Դավիթ Առուշանյանն ամփոփեց իր նախընտրական քարոզարշավի ընթացքը

  • 06-12-2018 23:37:28   | Հայաստան  |  Հասարակություն



 
 
Դավիթ Առուշանյանը՝ Շիրակի մարզի «Իմ Քայլը» դաշինքի թիվ 1 թեկնածուն,  ամփոփեց իր նախընտրական քարոզարշավի ընթացքը: Այս օրերին թեկնածուն շրջեց մարզի  գյուղական և քաղաքային համայնքներով, ծանոթացավ սկզբունքային շիրակցիների հրատապ լուծումներ պահանջող խնդիրներին, լսեց նրանց կարծիքներն ու առաջարկները:
 
Դավիթ Առուշանյանին և իր թիմակիցներին մարզի բնակիչներն ընդունեցին ջերմ ու սրտաբաց` ողջունելով ու կարևորելով Ազգային Ժողովում կիրթ ու աշխատասեր, փորձառու ու հայրենասեր պատվիրակ ունենալու հնարավորությունը։ 
Շիրակի մարզի բնակիչները ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում  հաջողություն ու հաղթանակ մաղթեցին թեկնածուին և հանդես եկան առաջարկով՝ պարբերական դարձնել նմանատիպ ձևաչափով հանդիպումները արդեն Դավիթ Առուշանյան-պատգամավոր կարգավիճակում:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն