Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Սպիտակի երկրաշարժ» թեմային


Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Սպիտակի երկրաշարժ» թեմային

  • 07-12-2018 16:08:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2018 թվականի դեկտեմբերի 7-ին Գյումրու քաղաքապետարանի շենքում, Հայաստանի Հանրապետության կառավարության արտագնա նիստից անմիջապես առաջ, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Սպիտակի երկրաշարժ» թեմային: 
 
230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 30 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը: 
 
Նամականիշի վրա կոլաժի տեսքով պատկերված են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի տեսարաններ. ավերված շենքեր, փրկարարական աշխատանքներ և Գյումրու Անկախության հրապարակի ժամացույցը, որը ցույց է տալիս երկրաշարժի ժամը: 
 
Մարման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ:
 
Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը:
 
 
1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Սպիտակ քաղաքի մոտ և որը հետագայում անվանվել է Սպիտակի երկրաշարժ:
 
 
 
Թողարկման օրը` 07 դեկտեմբերի 2018թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Տպաքանակը՝ 30 000 հ. 
 
 
 
 
 
 
«Հայփոստ» ՓԲԸ
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն