«Մի քվեաթերթիկը դրել եմ ծրարի մեջ, երկուսը՝ գրպանս. չեմ ցանկացել գցել աղբարկղ». Դավիթ Շահնազարյան.168.am


«Մի քվեաթերթիկը դրել եմ ծրարի մեջ, երկուսը՝ գրպանս. չեմ ցանկացել գցել աղբարկղ». Դավիթ Շահնազարյան.168.am

  • 09-12-2018 15:41:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

168.am  «Շատ եմ ցավում, որ քարոզարշավն այսքան կարճ էր, մեծ հաճույքով ևս երկու շաբաթ կշարունակեի քարոզարշավը։ Դուք տեսաք, որ քարոզարշավը շատ մեծ խնդիրներ ստեղծեց ներկայիս իշխող ուժի համար»,- այսօր 9/50 ընտրատեղամասում քվեարկությունից հետո այս մասին ասաց ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը։
 
Ըստ նրա՝ դեկտեմբերի 9-ին անցկացվող ընտրությունները ՀՀ պատմության մեջ երբևէ եղած ամենախայտառակ ընտրություններն են. «Քարոզարշավը զուգորդվում էր սպառնալիքներով, բռնություններով և իշխող ուժի կողմից տեղացող հայհոյանքներով։
 
Ինչևէ, այսօր մեզ համար չափազանց կարևոր օր է, և ես որևէ կասկած չունեմ, որ բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են ՀՀ քաղաքացի, կատարել են ճիշտ ընտրություն»,-նա ընդգծեց, որ քվեարկելիս մի քվեաթերթիկը դրել է ծրարի մեջ, երկու քվեաթերթիկ դրել է գրպանը, որովհետև չի ցանկացել նետել աղբարկղը։
 
«Երեկոյան վստահ եմ, որ կհանդիպենք, ձեզ ցույց կտամ»,- ասաց նա։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը