ԿԸՀ-ն հրապարակել է արդյունքները. Իմ քայլը դաշինք՝ 70.44 տոկոս, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն չեն հաղթահարում անցողիկ շեմը


ԿԸՀ-ն հրապարակել է արդյունքները. Իմ քայլը դաշինք՝ 70.44 տոկոս, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն չեն հաղթահարում անցողիկ շեմը

  • 10-12-2018 08:49:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների արդյունքները ստացված բոլոր 2010 տեղամասերից:
 
Ժամը 07:25-ի դրությամբ մշակված են բոլոր 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալները. բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը՝ 70.43 % կամ 884456 ձայներով:
 
 
Հայաստանի Հանրապետական կուսակցություն– 59 059 ընտրող կամ ընտրողների 4.70%
 
«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն- 8530 ընտրող կամ 0.68%
 
«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն- 48 811 ընտրող կամ 3.89%
 
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 80 024 ընտրող, 6.37%
 
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն- 6456 ընտրող, 0.51%
 
«Ազգային առաջընթաց» կուսակցություն- 4122 ընտրող, 0.33%
 
«Մենք» դաշինք- 25 174 ընտրող, 2.00%
 
«Օրինաց երկիր» կուսակցություն- 12 389 ընտրող, 0.99%
 
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն- 22 862 ընտրող, 1.82%
 
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 103 824 ընտրող, 8.27%
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն