Դեկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 238 դեպք, որից 115-ը՝ արտակարգ.ԱԻՆ


Դեկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 238 դեպք, որից 115-ը՝ արտակարգ.ԱԻՆ

  • 10-12-2018 12:12:54   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 238 դեպք, որից 115-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
 
 
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 101 կենցաղային կանչ, 37 հրդեհ, 54 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1 և տուժել 62 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 7 քաղաքացի:
 
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 10 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 7 տրանսպորտային միջոց:
 
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 15 դեպք, որի հետևանքով զոհվել է 1, տուժել՝ 16 քաղաքացի:
 
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play