Առաջին անգամ ընտրությանը հաջորդող առավոտի վրա կախված չէ հիասթափության, անզորության և ապագան կրկին 5 տարով վաճառված լինելու ծանր ու թունավոր օդը. Գոհար Աբաջյան


Առաջին անգամ ընտրությանը հաջորդող առավոտի վրա կախված չէ հիասթափության, անզորության և ապագան կրկին 5 տարով վաճառված լինելու ծանր ու թունավոր օդը. Գոհար Աբաջյան

  • 10-12-2018 14:26:44   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանն անդրադառնալով երեկ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Գիտակից կյանքիս մեջ առաջին անգամ քաղաքացին ընտրության գնաց` արժևորելով իր ձայնը:

Գիտակից կյանքիս մեջ առաջին անգամ ես չեմ լսել ՀՀ քաղաքացուց « մեկա բան չի փոխվելու, մեկա իմ ընտրությամբ ոչինչ չի որոշվելու» արտահայտությունը:
 
Գիտակից կյանքիս մեջ առաջին անգամ ընտրությանը հաջորդող առավոտի վրա կախված չէ հիասթափության, անզորության և ապագան կրկին 5 տարով վաճառված լինելու ծանր ու թունավոր օդը:
 
Գիտակից կյանքիս մեջ առաջին անգամ պատասխանատվության զգացումը խեղդում է բոլոր զգացմունքները:
 
7-րդ գումարման Ազգային Ժողովը պարտավոր է և պետք է դառնա պետականաշինության հիմքը:
 
Իսկ մոտակա 5 տարիներին ամեն օր ու ժամ քաղաքացիներին հորդորելու եմ հետամուտ լինել և պահանջել իրենց ընտրած Աժ-ից հաշվետվողականություն և պատասխանատվություն»:
 
 

 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play