Հանրության քվեով ձևավորվեց այն խորհրդարանը, որը մեր երկրում պետք է իրականացնի քաղաքական և տնտեսական բարեփոխումները. Գ. Ծառուկյան


Հանրության քվեով ձևավորվեց այն խորհրդարանը, որը մեր երկրում պետք է իրականացնի քաղաքական և տնտեսական բարեփոխումները. Գ. Ծառուկյան

  • 10-12-2018 14:46:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սիրելի՛ հայրենակիցներ.
 
Դեկտեմբերի 9-ի  խորհրդարանի արտահերթ ընտրություններն ավարտվեցին, և հանրության քվեով ձևավորվեց այն խորհրդարանը, որը մեր երկրում պետք է իրականացնի քաղաքական և տնտեսական այն բարեփոխումները, որոնք նախանշելու են մեր երկրի առաջիկա տարիների զարգացումը: Ես՝ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում ընտրությանը մասնակցած և ԲՀԿ-ին վստահության քվե տված մեր բոլոր հայրենակիցներին: Վստահ եղե ՛ք, որ Ձեր յուրաքանչյուր քվեն իմ և իմ թիմի համար մեծագույն պատասխանատվություն է, և այդ պատասխանատվությունը մենք անվերապահորեն իրացնելու ենք: Որպես երկրորդ քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան»  կուսակցությունը լինելու է ձեր ձայնը խորհրդարանում և հավատարիմ մնալով իր գաղափարախոսությանը՝ շարունակելու է լինել ժողովրդի կողքին և իր գործունեությունը ծավալել բացառապես ի շահ և իր բարօրություն հայ ժողովրդի:
Ես շնորհավորում եմ նաև խորհրդարան անցած «Իմ քայլը» դաշինքին և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը և բոլորիս մաղթում արդյունավետ և արգասաբեր աշխատանք՝ ի  բարգավաճում Հայաստանի և Արցախի հանրապետությունների և  ի շահ մեր աշխարհասփյուռ հայրենակիցների:  Աստված պահապա՛ն բոլորիս: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play