Ամփոփիչ տեղեկանք ՀՀ ՊՆ թեժ գծով դեկտեմբերի 9-ին ստացված զանգերի վերաբերյալ


Ամփոփիչ տեղեկանք ՀՀ ՊՆ թեժ գծով դեկտեմբերի 9-ին ստացված զանգերի վերաբերյալ

  • 10-12-2018 16:18:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Դեկտեմբերի 9-ին` ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, ժամը 08:00 մինչև 20:00 գործել է ՀՀ ՊՆ թեժ գիծը: Թեժ գծով ստացվել է 55 զանգ, որոնք հիմնականում վերաբերել են ընտրությունների կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին: Զանգերի մոտ 35%-ը ՊՆ իրավասությունից դուրս հարցեր են եղել և քաղաքացիներն ուղղորդվել են այլ գերատեսչություններ: Քաղաքացիներին տրվել են համապատասխան պարզաբանումներ: 
 
Ահազանգեր են եղել այն մասին, որ զինծառայողները ընտրական տեղամաս են մտնում շարային կարգով, սակայն տեղում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ նման պատկերացում ձևավորվել է թյուրիմացաբար և խոսքը վերաբերում է հերթով ու խմբերով ընտրական տեղամաս մուտք գործելու գործընթացի կազմակերպմանը: 
Բարձրացվել է արձակուրդում  գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողների քվեարկության կազմակերպման հարցը: Պարզաբանվել է, որ այդ մասով առկա են որոշ իրավական բացեր, ուստի առաջարկն ընդունվել է ի գիտություն և համակարգային լուծումներ գտնելու նպատակով կքննարկվի իրավասու կառույցների հետ:
Խախտումների վերաբերյալ ՀՀ ՊՆ թեժ գծով ահազանգեր չեն ստացվել:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն