Կյանքից հեռացել է հանքարդյունաբերության գործի հմուտ ու բազմափորձ գիտակ ու կազմակերպիչ Մաքսիմ Անուշավանի Հակոբյանը


Կյանքից հեռացել է հանքարդյունաբերության գործի հմուտ ու բազմափորձ գիտակ ու կազմակերպիչ Մաքսիմ Անուշավանի Հակոբյանը

  • 10-12-2018 16:59:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանքարդյունաբերողների և մետալուրգների միությունը ցավով տեղեկացնում է, որ 69 տարեկան հասակում կյանքից հեռացել է հանքարդյունաբերության գործի հմուտ ու բազմափորձ գիտակ ու կազմակերպիչ ՄԱՔՍԻՄ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
 
Մաքսիմ Հակոբյանը ծնվել է 1949 թ-ին Կապանի շրջանի Վերին Հանդ գյուղում:
 
Միջնակարգ դպրոցից հետո ավարտել է Երևանի պոլիտեխնիկական  ինստիտուտի լեռնային ֆակուլտետը՝ ստացել լեռնային ինժեների որակավորում:
 
1972թ-ին ընդունվելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և աշխատելով ավելի քան 4 տասնամյակ, մասնագիտական գիտելիքների և գործի մեջ խորամուխ լինելու իր սկզբունքայնութամբ` բանվորից հասել է մինչև հանրապետության խոշոագույն ձեռնարկություններից մեկի գլխավոր տնօրենի պաշտոնին, կազմակերպչական լավագույն հատկությունների շնորհիվ կարողանալով հասցնել նրան արտադրական ամենաբարձր նվաճումների:
 
Մաքսիմ Հակոբյանը 2002թ-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: Նույն թվականին արժանացել է Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն պարգևի՝  «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» շքանշանի, 2004-ից «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական ֆոնդի պատվավոր անդամ էր: 2005 թ-ին Համաշխարհային քաղաքականության Ռուսական Ակադեմիան նրան շնորհել է դոկտորական աստիճան: Նա արժանացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դոկտորի կոչման, Քաջարան, Կապան, Մեղրի, Ագարակ քաղաքների, Արմավիրի մարզի պատվավոր քաղաքացի էր:
 
Նա Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հիմնադիր, այնուհետև պատվավոր նախագահն էր, ակտիվորեն ներգրավված էր ոլորտի հասարակական կյանքում, իր մասնագիտական իմացություններով ու անձնական հեղինակությամբ օժանդակել է հանքարդյունաբերությանը վերաբերող օրենքների նախագծերի նախապատրաստմանն ու բարելավմանը:
 
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը, ոլորտի ողջ հանրությունը խորապես ցավակցում են նրա ընտանիքին և հարազատներին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play