Գաբրիել Ղազարյանը լսել է Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի տարեվերջյան հաշվետվությունը


Գաբրիել Ղազարյանը լսել է Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի տարեվերջյան հաշվետվությունը

  • 10-12-2018 19:32:08   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր լսել է Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի տարեվերջյան հաշվետվությունը՝ 2018 թվականի մրցաշրջանի և հաջորդ՝ 2019 թվականին անցկացվելիք մարզական միջոցառումների և ուսումնամարզական հավաքների վերաբերյալ:

Հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի պաշտոնական կայքը: Տարբեր տարիքային խմբերի հավաքականների մարզիչները ներկայացրել են կատարած աշխատանքները՝ ընդգծելով թաեքվոնդո մարզաձևում օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար եղած դժվարությունները: Նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը հորդորել է երիտասարդական և պատանեկան հավաքականների հետ աշխատանքները կազմակերպել այնպես, որ ապահովվի ազգային հավաքականի սահուն սերնդափոխությունը։ Նա պահանջել է ներկաներից շարունակել աշխատել բացառապես օրինականության սահմաններում:

Նոյյան տապան  -   Սպորտ