Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան.armtimes.com


Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան.armtimes.com

  • 11-12-2018 10:53:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Հայաստանը հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ եւ չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:
 
Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արտասահմանյան լրատվամիջոցների հետ ունեցած հանդիպման ընթացքում, գրում է ТАСС-ը:
 
«Մենք ունենք հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ, դրանք կապված են խաղաղապահ առաքելությունների հետ, այդ թվում՝ Կոսովոյում եւ Աֆղանստանում, ու մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը: Սակայն մենք չենք ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Մենք անդամ պետություն ենք ՀԱՊԿ-ում:
 
Հայաստանը շարունակում է գործընկերային հարաբերություններ պահպանել եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Եվրամիության հետ, սակայն չի լինելու որեւէ ազդեցության տակ»,- ասել է նա:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play